News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում:.

Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ  քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն կամ ինչ-որ կերպ հավանություն կտան ցեղասպանությանը կամ մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններին»: Օրինագծում դա համադրելի է խոսքի ազատությանը եւ արդարացված է, երբ պաշտպանում է մարդու իրավունքները, հասարակական կարգը եւ ազգային անվտանգությունը:

Պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի Արգենտինա կատարած այցին առնչվող հարցին՝ պատգամավորը նշել է. «Ես չգիտեմ, թե Թուրքիան ինչպես կարձագանքեր: Ես մի բան գիտեմ, որ Արգենտինան ինքնիշխան պետություն է, իսկ Ազգային կոնգրեսը ներկայացնում է այդ պետության լիազորությունները»:

Նախկինում Գարեն զբաղեցրել է պաշտպանության, նաեւ անվտանգության նախարարի պաշտոնները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ