News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը պաշտոնապես ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշատախտակը: Բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 13-ին՝ Լոս Անջելեսի քաղաքապետարանում: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

2015-ի ապրիլին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը աջակցել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության ծառատնկման նախագծին: Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի առաջարկած նախագիծը նախատեսում էր ամբողջ քաղաքում՝ այգիներում նռան 100 ծառի տնկում:

«Նուռը հայ մշակույթի ամենաճանաչված խորհրդանիշներից մեկն է: Հայոց ցեղասպանության կապակցությամբ նուռը դարձել է հույսի, վերածնման եւ ազգի վերապրելու խորհրդանիշ»,- հայտարարել է Փոլ Կրեկորյանը:

Նրա խոսքով՝ այս քայլով Լոս Անջելեսը համերաշխություն է հայտնել եւ ցույց տվել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կանգնած է արդարության կողմում:

Հուշատախտակի վրա գրված է. «Լոս Անջելեսը հիշում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ 1915-2015: Այս ծառը տնկել են քաղաքապետ Էրիկ Գարցետին եւ խորհրդի անդամ Փոլ Կկրեկորյանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ