News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արեւմտյան Վրաստանում, Մարտվիլիում, ապրում է աշխարհի ամենածեր կանանցից մեկը։ 2017-ի փետրվարի 13-ին Կսենիա Բերլուլավան նշել է իր 117-րդ տարեդարձը։ Նա ծնվել է 1900-ին, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։

ՀԻմա Կսենիան ապրում է իր դստեր հետ։ Մինչեւ ամուսնություն Կսենիան Բրեգվաձե ազգանունն ուներ, հետո ամուսնու ազգանունն է վերցրել։ Ամուսինը՝ Դմիտրի Բերուլավան, զոհվել է 1943-ին ռազմաճակատում՝ Կերչի մոտ։ Դուստրը՝ Ավելինա Գալդավան, վերջերս 79 տարեկան դարձավ։

Երկարակյաց կնոջը ծննդյան առթիվ շնորհավորել են ազգականները եւ Վրաստանի վետերանների հարցերով պետական ծառայության տարածաշրջանային վարչության ներկայացուցիչները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ