News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Պակիստանի հարավային Սինդ նահանգում մզկիթի մոտ իրականացված ահաբեկչությունը եւ կոչ արել անհապաղ պատասխանատվության կանչել պատասխանատու անձանց: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:

Գուտերիշը ցավակցել է Պակիստանի ժողովրդի եւ կառավարությանը, վիրավորներին արագ ապաքինում է մաղթել:

Նա հայտարարել է, որ ՄԱԿ-ը սատարում է պակիստանյան իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարում՝ հիմնված միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների նորմերի հարգման վրա:

Նախօրեին Սինդում մահապարտի իրականացրած ահաբեկչության հետեւանքով 72 մարդ է զոհվել, ավելի քան 200 վիրավոր կա: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ