News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ից 17-ը հերթական այցով Երեւանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձեւավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, Կանադայի, Չեխիայի եւ Լիտվայի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետները:

Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ փոխգործակցությանը ներգրավված էին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական, Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների եւ Ենթասպաների դպրոցի ղեկավար եւ պրոֆեսորադասախոսական կազմերի ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության եւ ռազմաուսումնական հաստատությունների հետ 2016թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը եւ 2017թ. ծրագրի ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացել է համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների եւ փորձագիտական խմբի անդամների հանդիպումը, Հայաստան ժամանած փորձագետներն այցելել են ռազմաուսումնական հաստատություններ:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմական կրթության ոլորտում եւ ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Շեշտադրվել են ուսումնական ծրագրերի վերանայմանը, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստմանը, դասավանդման նոր մեթոդաբանությանը, ինչպես նաեւ պաշտպանական կրթության բարեփոխումներին սատարելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին եւ բարձրագույն ռազմական կրթության համաեվրոպական Բոլոնյան գործընթացի դրույթներին վերաբերող հարցեր:

Փետրվարի 13-ից 16-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ու հանդիպումներ ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում եւ Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումներում ներկայացվել է խորհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքը, ինչպես նաեւ առաջիկա համագործակցությունը զինված ուժերի կարիքներին լավագույնս համապատասխանեցնելուն միտված նկատառումները:

ՀՀ ՊՆ Հրամանատարաշտաբային դասընթացների ունկնդիրների համար խորհրդատվական խումբը ներկայացրել է բանախոսություն «Արեւմտյան օպերատիվ արվեստ. արեւմտյան եւ խորհրդային մոդելների համեմատական վերլուծություն» թեմայով:

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ուսումնական գործընթացի ու հետազոտական մասի պատասխանատուները եւ համալսարանի պետը ներկայացրել են 2016թ.-ին իրականացված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկույցներ: Նշվել է, որ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում զգալի տեղ է հատկացվում կիբեռանվտանգության ոլորտում ռազմավարական հետազոտություններին:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ վարչական համալիրում համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ, որի ընթացքում կողմերը համաձայնեցրել են ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների հետ խորհրդատվական խմբի հետագա համագործակցության կոնկրետ ծրագրեր եւ ուղենիշներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ