Ղազախստանում զորավարժությունների ժամանակ ձնահոսքի հետեւանքով 7 զինծառայող է զոհվել: Informburo հայտնել է, որ հաջողվել է փրկել 10 հատուկջոկատայինի:
Ղազախստանի պաշտպանության նախարարության հատուկ լեռնահրաձգային վաշտի 20 զինծառայողներ զինպատրաստության պարապմունքներ էին անցկացնում, երբ նրանց ծածկել է ձնահոսքը: