Այսօր Հայաստանի իշխանությունը մեկ նպատակ ունի՝ պետական բյուջեի կատարումը: Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով՝ ոչ թե բյուջեն պետք է թելադրի երկրի քաղաքականությունը, այլ քաղաքականությունը՝ բյուջեն: «Դուք մեր նախընտրական ծրագրում էական փոփոխություններ կնկատեք: Շեշտադրումների հստակ փոփոխություն կլինի»,- ընդգծեց Օսկանյանը: