«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Սեյրան Օհանյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ չնայած այդ հարցը դաշինքում դեռեւս չի քննարկվել, բայց հենց Օհանյանը կլինի գործադիր մարմնի ղեկավարի թեկնածուն:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը: