News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում պանելային քննարկումները վարողը չի ճանաչել Էստոնիայի նախագահին, հայտնում է Lenta–ն։

Միջադեպը տեղի է ունեցել առաջին պանելային քննարկումների ժամանակ, որը վարում էր լրագրող Ֆիլիպ Սթիվենսը։ Տեսնելով Էստոնիայի նախագահ Քերսթի Կալյուլայդի մեկնած ձեռքը, նա հետաքրքրվել է, թե ով է նա ու ում է ներկայացնում։ Կարճ դադարից հետո՝ Կալյուլայդը ներկայացել է ու հայտնել, որ ինքը ներկայացնում է իր երկիրը՝ Էստոնիան։

Այդ նույն քննարկման ժամանակ ելույթ ունեցող Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեին Սթիվենսը միանգամից ճանաչել էր։

Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովը սկսվել է փետրվարի 17-ին։ Այն շարունակվելու է երեք օր։ Ծրագրված են ինը պանելային քննարկումներ, երկու գիշերային նիստեր, նաեւ բազմաթիվ հանդիպումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ