News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայկական արտադրության 360 աստիճան կարճամետրաժ ուսուցողական ֆիլմերը կցուցադրվեն միջազգային շուկայում, արդեն լիցենզիա ստանալու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Technology and Science Dynamics»-ից Գոռ Ռուստամյանը:

«Մենք բավական երկար ժամանակ ենք զբաղվում 360 աստիճանի ձեւաչափով ֆիլմերի ստեղծմամբ՝ տարբեր կրթական ծրագրերի համար: Նախագծում մեծ թիմ է ներառված՝ անիմատորներ, դիզայներներ, մանկական հոգեբաններ եւ մանկավարժներ»,- նշեց Գոռ Ռուստամյանը:

Փետրվարի 18-ին Եղվարդում կայացել է կրթական ֆիլմերի պրեմիերան: Ներկայացված երեք ֆիլմերից մեկն առաջարկում է քայլ առ քայլ ուսումնասիրել է աստղային երկնքի մասին մարդու պատկերացումները՝ հնագույն ժամանակներից մինչ այսօր: Երկրորդ ֆիլմը նվիրված է վարակներին, դրանք բնույթին, դրանց դեմ մարդու օրգանիզմի պայքարին: Երրորդ ժապավենը նախատեսված է ավելի փոքր տարիքի երեխաների համար եւ մատչելի լեզվով աստղագիտության մասին տարրական գիտելիքներ է տալիս:

Ֆիլմերը երեք լեզուներով են՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Մեկ ժապավենի նկարահանումը շուրջ երեք ամիս է տեւում: Տեւողությունը՝ 10-15 րոպե, հաշվարկված է այնպես, որպեսզի հանդիսատեսը չհոգնի:

Նկարահանումից հետո մինչեւ պաշտոնական պրեմիերան ֆիլմը փորձնական ցուցադրում են, արձագանքներ ստանում եւ անհրաժեշտ շտկումներ կատարում: Ներկայում ֆիլմերի թեմաներն են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աստղագիտությունը: Սակայն նախատեսվում է ներառել նաեւ հումանիտար գիտությունն ու մշակույթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ