News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինը, որը ձերբակալվել էր անցյալ տարվա հոկտեմբերին Քիրքուկի մարտերի ընթացքում, պատմել է իր հանցագործությունների մանրամասները։

Փոքրիկ բանտախցում Ամար Հուսեյնն ամեն օր Ղուրան է կարդում՝ լավ մարդ դառնալու համար, սակայն նա չի զղջում Իրաքի գյուղերի վրա հարձակումների ժամանակ 200 կանանց բռնաբարելու համար, գրում է Daily Mail-ը։

Նրա խոսքով՝ ԻՊ-ի էմիրները իրեն եւ մյուսներին հնարավորինս շատ կանանց բռնաբարելու «կանաչ լույս են տվել»։ «Երիտասարդ տղամարդկանց դա պետք է»,-ասում է Հուսեյնը։ Նա պատմում է, որ Իրաքի մի քանի քաղաքներում գրոհայինները մտել են տներն ու բռնաբարել եզդի եւ այլ ազգությունների կանանց։

Բացի այդ, Հուսեյնը խոստովանում է 500 մարդու սպանությունը՝ 2013-ից ԻՊ շարքերում հայտնվելուց ի վեր։ «Մենք գնդակահարել ու գլխատել ենք ում պետք է»,-նշել է նա։ Հուսեյնը հիշել է, թե ինչպես են էմիրները սովորեցրել սպանել. «Առաջին օրը դա բարդ էր, սակայն օրեցօր ավելի հեշտ էր դառնում։ «7, 8, 10...30  կամ 40 մարդու․․․մենք նրանց անապատ էինք տանում եւ սպանում»։

Վերջիվերջո նա դադարել է տատանվել։ «Ես նրանց գետնին էի նստեցնում, կապում աչքերը եւ կրակում գխին։ Դա նորմալ էր»,-հիշել է նա։

21-ամյա Հուսեյնը ԻՊ-ի շարքերում է հայտնվել 14 տարեկանից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ