News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2016-ի դեկտեմբերից ՀՀ-ում երեխաների նպաստի համար կարելի է դիմել առցանց։ Այս մասին փետրվար 20-ին հայտարարել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Անահիտ Գալստյանը։

Դիմումի համար անհրաժեշտ է գրանցվել epension.am կայքում ու հետեւել պարզ ցուցումներին։ Փաստաթղթերը սքանավորել ու կցել դիմումին հարկավոր չէ։ Աշխատանքի նախարարությունում կստուգվեն անձնական տվյալների բազաները։  «Գործածումն այնքան հեշտ է, որ առցանց դիմում են ներկայացնում նաեւ գյուղերում բնակվող մայրիկները։ Մի՛ թերագնահատեք նրանց հնարավորությունները », - հավելել է Գալստյանը։

Նա հստակեցրել է,որ երրորդ եւ ավելի երեխաների ծնվելու դեպքում դիմումը պետք է տրվի ինքնուրույն, քանի որ այդ դեպքում են սոցիալական աշխատողները որոշում ընտանեկան կապիտալի հարցը։  3-րդ եւ 4-րդ երեխայի համար այն կազմում է 1 մլն դրամ, իսկ 5-րդ երեխայի եւ հաջորդների՝  1,5 մլն դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ