News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Երեւանի Վարդաշեն թաղամասում երկու տների փլուզումների պատճառը ձյան ծանրությունն է եղել։ Այս մասին փետրվարի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին այն երկու տան բնակիչները, որոնցից մեկի տանիքը, իսկ մյուսի պատն էր փլուզվել։

Նրանցից մեկի խոսքով՝ իրենք դիմել են թաղապետարան՝ պատը նորմալ վերանորոգելու համար, սակայն ոչ մի պատասխան։

«Աշնանը մի կողմը փլուզվել էր էլի ձյան ծանրության պատճառով: Այս մեկն էլ այս գիշեր փլուզվեց։ Թաղապետարան ենք դիմել, որ ինչ-որ բանով օգնեն մեզ, վերանորոգենք, բայց պատասխան դեռ չկա»,-ասաց Վարդաշենի 11-րդ փողոցի բնակիչ Սիրանուշ Ազիզբեկյանը, ում տան պատն է փլուզվել:

Նրա խոսքով՝ կողքի պատը նույնպես շուտով կփլվի, թեեւ սյուներ են դրել. «նաեւ վախենում եմ, որ պատի վրայով անցնող գազատարը կպայթի»:

Նույն թաղամասի՝ Գ.Մահարի փողոցի  վերջնամասում փլուզվել էր տան տանիքը, ու էլի ձյան ծանրությունից: «Ձյան ծանրությունից տանիքն ընկել է։ Հոսանք չունեինք, լարերը վնասվել էին։ Պատերի կողքերը ճաք է տվել, ներքեւի քարերն ընկել են հարեւանների տների դիմաց։ Սաղ տունը ճաքերի մեջ է»,-ասաց տանտերը՝ Ա. Դ.-ն։

Հիշեցնենք, որ  փետրվարի 19-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ  Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի քարե պարիսպը փլուզվել է։ Նույն օրը ահազանգ է ստացվել նաեւ, որ Երեւանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի (երկհարկանի) տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, սյուները թեքվել են դեպի մոտակա տները: Տան բետոնյա ծածկը եւ քարերը պոկվել, ընկել են թիվ 105 տան տանիքին, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ տանը կից բնակելի շինության տանիքի ծածկը՝ մոտ 12 քմ, ինչպես նաեւ փակվել թիվ 101 տուն տանող ճանապարհը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
«Գեբելսի գործով» Արմինե Ադիբեկյանի արդարացման դատավճիռը մնաց անփոփոխ
Նշենք, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում «բռնության կոչի» հոդվածով։ Ադիբեկյանի մեղադրանքի փաստական հիմքը...
Տղամարդը պարբերաբար տնից փող է վերցրել ու գաղտնի խաադրույքներ արել, ապա գողության մասին հաղորդում ներկայացրել
Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ...
Արտաշատում ավտոբուսի վրա աշխատանքեր կատարելիս ամբարձիչը պոկվել է և ընկել վարորդի վրա. նա մահացել է
Այսօր՝ հունիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը...
Սյունիքում 4-ամյա երեխան վերցրել է հոր օդաճնշիչ հրացանը. երբ հայրը փորձել է վերցնել այն, երեխային պատճառվել է վնասվածք
Ըստ հերթապահ բժշկի՝ անչափահաս Ս.Ն․-ի հոնքին առկա է եղել փոքր քերծվածք...
Ամենաշատ