News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մալայզիայի իշխանությունները վստահեցրել են, որ ԿԺԴՀ առաջնորդի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով հետաքննությունն անաչառ կլինի։ Նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Նաջիբ Ռազակը ՝ երկու երկրների հարաբերություններում սկսված լարվածության ֆոնին, հայտնում է Reuters–ը։

Նա նշել է, որ Մալայզիան հետ է կանչել Փհենյանից իր դեսպանին ու բացատրությունների է կանչել Կուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանին, որը նորից կասկածի տակ է դրել քննության անաչառությունը ու հայտնել, որ սպանվածը Կիմ Չեն Նամը չէ։

«Մենք պատճառ չունենք Հյուսիսային Կորեային ներկայացնել սեւ լույսի ներքո, բայց քննությունը օբյեկտիվ է անցնելու»,- ասել է Նաջիբ Ռազակը։

Փետրվարի 20-ին Կուալա Լումպուր է ժամանելու Կիմ Չեն Նամի որդին։ Մալայզիայի իշխանությունները հայտնել էին, որ մարմինը միայն մոտ ազգականներին կհանձնեն։

Մալայզիայի ոստիկանությունը նաեւ հետախուզություն է հայտարարել Հյուսիսային Կորեայի չորս քաղաքացիների դեմ, որոնք երկիրը լքել են հարձակման օրը։ Հետաքննության շրջանակում արդեն 4 ձերբակալված կա՝ Հյուսիսային Կորեայի, Վիետնամի, Ինդոնեզիայի ու Մալայզիայի քաղաքացիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ