News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Հուսեյն Մուֆթուօղլուն Իրանի ԱԳ նախարարի՝ Թուրքիային ուղղված մեղադրանքներին կոշտ պատասխան է տվել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է, թե անընդունելի ու անհասկանալի է, երբ տարածաշրջանային ճգնաժամի պատճառով իրենց բնակավայրերից հեռացած փախստականներին ուղղորդում է պատերազմական հատվածներ։ «Տարածաշրջանում լարվածության ու անկայունության մեղավոր երկիրը մեղադրում է մյուսներին։ Դա հասնականլն ու ընդունելը անհնար է։ Իրանին կոչ ենք անում կառուցողական քայլեր անել ու աչքի տակով կրկին անցկացնել տարածաշրջանային իրենց քաղաքականությունը»,–ասել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Իրանին մեղադրել էր Սիրիան ու Իրաքը շիական դարձնելու եւ տարածաշրջանի կայությանն ու անվտանգությանը սպառնալու մեջ։

Դրանից հետո Իրանի ԱԳՆ–ն Թեհրանում բողոքի նոտա էր փոխանցել, իսկ Իրանի ԱԳ մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին հայտնել է, որ Թեհրանի համբերությունը անսահմանափակ չէ։ «Հեղաշրջման փորձից հետո Թուրքիան բարդ դրության մեջ է հայտնվել, թուրք պաշտոնյաները իրենց բարկալից հայտարարություններով փորձում են ուրիշների վրա բարդել ներքին ու տարածաշրջանային խնդիրների համար մեղավորությունը ։ «Մենք չենք ուզում նման հռետորաբանություն լսել Իրանի ու Թուրքիայի հարաբերությունների համատեքստում։ Մենք համբերատար կլինենք, բայց մեր համբերությունը որոշակի սահման ունի»,- նշել էր Քասեմին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ