News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով երեք մարդ է կալանավորվել։ Նրանցից մեկին ձերբակալել են Կլերմոն- Ֆերանեում, մյուսին՝ Մարսելում, իսկ երրորդին՝ Փարիզի արվարձանում, հայտնում է RFI–ն։

Ըստ պարբերականի աղբյուրների ՝ կասկածյալները արդեն բավականին մանրակրկիտ ծրագրել էին ահաբեկչություն։ Կլերմոն- Ֆերանեում կասկածյալներից մեկի տանը ոստիկանությունը ականազերծման աշխատանքներ են իրականացրել։

Այս երեք ձերբակալություններից բացի նաեւ մի շարք խուզարկություններ են իրականացվել։ Ձերբակալվածների անձի մասին ոչինչ չեն հայտնում, հայտնի է միայն, որ նրանցից մեկը 37 տարեկան է։

Ֆրանսիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, որը սահմանվել էր դեռ 2015-ի նոյեմբերին՝ Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո։ Միայն վերջին մեկ ամսում ոստիկանները ահաբեկչության երկու փորձ են կանխել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ