News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եվրոպայի վերնախավի ու նոր ամերիկյան աշխատակազմի անցած շաբաթվա առաջին հանդիպումների սցենարը լավ պատրաստված էր ու մասնակիցները սիրալիր էին, սակայն Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ մի քանի անհարմար պահեր այնուամենայնիվ եղան, գրել է Politico–ն։

«Այնպիսի տպավորություն էր, ասես ամերիկացիների ու եվրոպացիների համար դա առաջին ժամադրությունն էր, ընդ որում ինչ-որ մեկի միջնորդությամբ կազմակերպված»,- գրում են հեղինակները։

Նրանց կածիքով Եվրոպա ժամանած ամերիկացի չինովնիկները, այդ թվում փոխնախագահ Մայք Փենսը, պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթթիսը ու ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելին գիտեին, թե ինչ են իրենցից ակնկալում եվրոպացիները։ Եվրոպական մամուլում անընդհատ հիշատակվում էին «ուժեղ աջակցություն Եվրոպային», «անսասան նվիրվածություն» ՆԱՏՕ-ին արտահայտությունները, սակայն Փենսի խոսքում այդպես էլ չհնչեց «Եվրոպական միություն» արտահայտությունը, ինչը քննարկումների առիթ դարձավ կուլիսների ետեւում։

Հոդվածագիրը նշում է նաեւ ամերիկյան չինովնիկների ու հենց Թրամփի հայտարարությունների միջեւ նկատվող անհամաձայնությունները։ Ասես երկու կառավարությունների հետ գործ ունենք, ասել էր ԵՄ չինովնիկներից մեկը։

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը կոչ է ր անում ԱՄՆ-ի մասին դատել գործերով, այլ ոչ թե բառերով։ «Դա նույնպես չի օգնում», ասում են փորձագետները։

Բացի դրանից եվրոպացիներին չի ուրախացրել նաեւ Մաթթիսի վերջնագիրը՝ պաշտպանական ծախսերի ավելացման հարցում։ Փենսը նույնպես կրկնում էր, որ իրենց նախագահը ակնկալում է, որ եվրոպական երկրները ավելի շատ գումար կհատկացնեն պաշտպանական կարիքներին։

Որոշակի լարվածություն, ըստ փորձագետների, զգացվում էր նաեւ Փենսի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ։ Փենսն անընդհատ հիշատակում էր Թրամփի անունը, իսկ խոսելով ՆԱՏՕ-ի մասին, օգտագործում էր հռետորական արտահայտություններ՝ «ձեր պայքարը նաեւ մեր պայքարն է, ձեր հաջողությունը՝ մեր հաջողությունն է» եւ այլն։ Սակայն կուլիսների ետեւում նորից նկատել էին, որ փոխնախագահն այդպես էլ չէր արտասանել «Եվրոպական միություն» արտահայտությունը՝ դրանով իսկ հաստատելով որոշ մտավախություններ այն մասին, որ Թրամփի աշխատակազմը մտադիր է «ՆԱՏՕ-ից բացի քանդել հետպատերազմական արեւմտյան կարգերի եւս մեկ հենասյուն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ