News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատը ընդունել է մի օրինագիծ, որը նման է ամերիկյան «Մագնիտսկու ակտին» ։ Օրենքը թույլ կտա օտարերկրացի չինովնիկներից առգրավել անշարժ գույքը ու սառեցնել ակտիվները, եթե պարզվի որ նրանք խախտել են մարդու իրավունքները։

Օրինագիծը ընդլայնում է հակաօրինական վարքագծի հասկացությունը, ոն արդեն իսկ ամրագրված է բրիտանական օրենսդրությունում ու օգտագործվում է նման վարքագծով մարդկանցից ունեցվածք առգրավելու ու նրանց ակտիվները սառեցնելու համար, հայտնում է BBC-ն։

Օրինագծի հեղինակները առաջարկում են հակաօրինական վարքագիծ համարել նաեւ այ ն դեպքերը, երբ չինովնիկները մասնակցում են կտտանքներին ու մարդու իրավունքների այլ խախտումներին։ Այս օրինագիծը կտարածվի ամբողջ աշխարհի անբարեխիղճ չինովնիկների վրա։ Օրինագիծն ընդունվել է միաձայն։ Լորդերի պալատում հաստատվելուց հետո այն օրենքի ուժ կստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ