News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ամենամյա զեկույցում քննադատել է ԱՄՆ-ի իշխանություններին, որ ԿՀՎ-ի ձերբակալությունների գաղտնի ծրագրի շրջանակում իրականացված բռնությունների եւ խոշտանգումների ոչ մի մասնակից պատասխանատվության չի ենթարկվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին

«Երկու տարի է անցել Սենատի հանձնաժողովի կողմից զեկույցի պատրաստումից ի վեր, բայց ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել միջազգային իրավունքի շրջանակում»,- ասված է իրավապաշտպանների զեկույցում:

«Ոչինչ չի արվել՝ վերջ դնելու համար մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությանը, որոնք իրականացվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԿՀՎ-ի ձերբակալությունների գաղտնի ծրագրի շրջանակում»,- նշել են Amnesty International-ում:

2014 թվականին ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովում ԿՀՎ-ի գործակալների անցկացրած հարցաքննությունների մանրամասների մասին զեկույց է ներկայացվել: Դրանք ներառել են ծեծ, անքնությամբ կտտանք՝ տեղեկություն ստանալու նպատակով: Պաշտոնյաները որոշել են, որ ԿՀՎ-ի նման ծրագին օրենքի խախտում է: ԿՀՎ-ն վիճարկել է զեկույցի տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ