Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում պետք է ինքնուրույն լինի: Այս մասին փետրվարի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Միջազգային հարցերի եւ անվտանգության խնդիրների ինստիտուտի ղեկավար, Ստեփան Սաֆարյանը, որը «Ազատ դեմոկրատների» համապետական ընտրացուցակի երրորդ հորիզոնականում է:
Նրա խոսքով՝ Հայաստանի հարեւան Իրանը ցանկանում է ավելի ցածր գնով գազ վաճառել: «Բայց մենք այդ գազը չենք կարող գնել, քանի որ ինքնուրույն չենք: Նման իրավիճակում մենք չենք կարող լավ տնտեսություն եւ հեռանկարներ ունենալ»,- նշեց Սաֆարյանը: