News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Թվային տնտեսությունը մեր հեռանկարային զարգացման հիմքերից է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի եւ ԵՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Խաժակ Կարայանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանը: Հանդիպմանը քննարկվել է ԵՏՄ Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․«Ուրախ ենք ձեզ ողջունել այս կարեւոր թեման քննակելու նպատակով։ Թվային տնտեսությունը մեր հեռանկարային զարգացման հիմքերից է»։

ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի խոսքով՝ Հայաստանը առաջատար դիրքեր ունի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, եւ կա լուրջ ներուժ՝ խթանելու թվային տնտեսությունը:

ԵՏՄ երկրները մտադիր են միասնական թվային տարածքում իրականացնել հետեւյալ խնդիրները.

Միության անդամ պետություններում թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազայի մշակում

Թվային տնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության ստեղծում

Նպաստել եւ աջակցել թվային նախաձեռնություններին ու ծրագրերին

Միության անդամ պետությունների բոլոր հետաքրքրված քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ երկխոսության ապահովում եւ թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի առաջմղում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված Եվրասիական տնտեսական միության Թվային օրակարգի ռազմավարական ուղղությունների կոնտեքստում Հայաստանի կողմից իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ