News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 22-ին, այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ:

Այնուհետեւ Կենտրոնի գործադիր տնօրենը նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության ռազմավարությունը, գերակա ուղղություններն ու ոլորտները, մինչ այժմ այդ ուղղություններով իրականացված աշխատանքը, ինչպես նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների եւ անհատների հետ ձեւավորված համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը  ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետեւողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին եւ մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար: Ս. Սարգսյանը նաեւ իր դիտարկումները եւ մոտեցումներն է ներկայացրել կենտրոնի համար գերակա համարվող առանձին ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կարեւորել աշխատանքի հիմքում հստակ եւ չափելի արդյունքներով ծրագրեր դնելն ու պատրաստակամություն հայտնել՝ ըստ անհրաժեշտության աջակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ