News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Italdesign-ը ներկայացրել է էքսկլյուզիվ մեքենաների փոքր սերիական արտադրությամբ զբաղվող իր Italdesign Automobili Speciali նոր ապրանքանիշի առաջին մոդելը։ Դա միջին շարժիչով երկդռնանի սուպերմեքենա է , V10 անվանումով, որը սարքավորված է 610 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Ընդամենը ընկերությունը արտադրելու է հինգ նմուշ, հայտնում է Motor–ը։

Italdesign -ում ասում են, որ ավտոմեքենան կառուցված է կարբոնից ու ալյումինումից պատրաստված մոդուլային շասիի վրա։ Այն սարքավորված է 5․2 լիտրանոց տասը ցիլինդրանի շարժիչով ու լիահաղորդ quattro–ով։

Շարժիչը հարյուր կմ/ժ արագություն է բացում 3․2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը ժամում 330 կմ է։ Այդ բնութագրերով կուպեն նման է R8–ին։

V10 -ի բոլոր պանելները կարբոնից են պատրաստված։ Արտաքուստ սուպերքարը առանձնանում է բազմաթիվ աէրոդինամիկ տարրերով, այդ թվում ֆիքսված հակաթեւով՝ հետեւից, կողքի «թեւերով» ու օդահավաքիչներով՝ հետեւի անիվների առջեւ, նաեւ հսկայական դիֆուզորով։

Հինգ նմուշներն էլ թողարկվելու են Թուրինում։ Արտադրությունը կսկսվի Ժնեւյան ավտոսալոնում մարտյան պրեմիերայից հետո։ Italdesign V10 -ի արժեքը 1․5 մլն եվրո է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Ամենաշատ