News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են առերեւույթ  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը,  բացահայտվել հանցագործությունների այլ դրվագներ եւս:

2016 թվականի նոյեմբերի 8-ին քաղաքացի Լիանա Եղիազարյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ 2016 թվականի նոյեմբերի 3-ին` ժամը 18:15-ի սահմաններում,  Երեւան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում ենթարկվել է ավազակային հարձակման. 2 անձինք հարձակվել են իր վրա, դանակի սպառնալիքով եւ բռնություն գործադրելով հափշտակել են իր ոսկյա վզնոցը` 2 ոսկյա խաչերի հետ  միասին, դրամապանակը եւ դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական մեծածավալ գործողությունների արդյուքնում պարզվել են դեպքի  հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, ինչպես նաեւ՝ բացահայտվել հանցագործության 2 այլ դրվագներ եւս:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ կնոջ նկատմամբ ավազակային հարձակումն իրականացրել են 20-ամյա երիտասարդը՝ 30-ամյա տղամարդու հետ նախնական համաձայնությամբ։ 2016 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում,  նշված երկու անձինք Երեւան քաղաքի Դավթաշեն թաղամասի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացի Լ.Եղիազարյանի հետեւից մտել են վերելակ: Նախնական դերաբաշխման համաձայն՝ 20-ամյա երիտասարդը  սեղմել է վերելակի «կանգ» սեղմակը, իսկ 30-ամյա տղամարդը հարձակվել է կնոջ վրա,  դանակը պահելով պարանոցին՝ սպառնացել կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել։  Ապա ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով կնոջ  մարմնի տարբեր մասերին՝ հափշտակել են  վերջինիս ոսկյա շղթան, 2 ոսկյա խաչերը, դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, եւ դիմել փախուստի։ 

Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են 30-ամյա տղամարդու կողմից կատարված այլ հանցագործություններ եւս։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս 2016թ. հոկտեմբերի 10-ին Շենգավիթ վարչական շրջանում կողոպտել է իր երկու անչափահաս երեխաների հետ տուն վերադարձող կնոջը. պարանոցից պոկել է նրա ոսկյա շղթան,  իսկ 2016թ. նոյեմբերի 3-ին փորձել է կողոպտել մեկ այլ կնոջ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցանք ավարտին հասցնել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով, իսկ 30-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերի, 34-176-րդ հոդվածի 1-ին մասի եւ 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ