News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մալայզիայում ԿԺԴՀ դեսպանատան երկրորդ քարտուղարը կարող է առնչություն ունենալ Կիմ Չեն Իրի եղբոր սպանությանը։ Մալայզիայի ոստիկանապետ Հալիս Աբու Բաքրը հայտնել է, որ նոր դեմքերը, որոնց առնչությունը սպանությանը ապացուցվել է, Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ են, նրանցից մեկը  Մալայզիայում երկրի դեսպանատան երկրորդ քարտուղարն է, իսկ երկրորդը՝ հյուսիսկորեական Air Koryo ավիաընկերության աշխատակիցը, հայտնում է «Սինհուան»։

Մալայզիական կողմն արդեն դիմել է ԿԺԴՀ դեսպանատանը՝ խնդելով աջակցություն այդ երկու անձանցից տեղեկություններ ստանալո ւ հարցում։ Եթե աջակցություն չլինի, ոստիկանությունը համապատասխան քայլերի կդիմի։

Ոստիկանությունը այսօր հրապարակել է Հյուսիսային Կորեայի քաղաքացու անունը ու տեսահսկման համակարգից հանված կադրերը։ Այդ մարդը, ըստ առկա տեղեկությունների, նույնպես առնչություն ունի սպանությանը, սակայն նրա մասնագիտական զբաղվածության մասին ոստիկանությունը տեղեկություններ չի հայտնել։

Իսկ Մալայզիայում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը մամուլի ասուլիսի ավարտից հետո հայտարարությամբ է հանդես եկել, որում կրկնել է, որ Մալայզիան ու Կորեայի հանրապետությունը պայմանավորվել են կասկածի ստվեր գցել Հյուսիսային Կորեայի վրա, ինչը բնութագրվել է «չափազանց վիրավորական» ԿԺԴՀ-ի ինքնիշխանության համար

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ