News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2017 թվականին Հայաստանը 3.2%-անոց ՀՆԱ-ի աճ է ակնկալում, իսկ 2018 թվականից կարելի է առնվազն 4-5%-ի աճ ակնկալել: Այս մասին ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ հունվարին 6.5%-անոց տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Այդ պատճառով ծրագրային ցուցանիշները, հնարավոր է, նույնիսկ գերակատարվեն, եթե տնտեսությունն ուժեղ ցնցումների չենթարկվի:

Արամյանն ընդգծեց, որ վերջին տարիներին Հայաստանը չէր կարող նույնքան տնտեսական աճ արձանագրել, ինչպես 2002-2008 թվականներին: Այդ պատճառով 2014-16-ին պետությունը դրամական եւ հարկաբյուջետային խթանման քաղաքականություն է վարել: 2016 թվականին 80 մլրդ դրամով (շուրջ 164 մլն դոլար) պակաս հարկ են հավաքել, իսկ ծախսերը գերակատարել են 40 մլրդ դրամով:

«Հարկահավաքման մասով պակասորդի պատճառը 300 մլրդ դրամի չափով անվանական ՀՆԱ-ի կրճատումն է, այդ թվում՝ ցածր գնաճի պատճառով: Եթե հաշվի առնենք, որ ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժինը 20.6% է, ապա հարկային բազան կրճատվել է 50-60 մլրդ դրամով: Բայց հիմա մենք ավելի բարձր աճի տեմպերի ենք հավակնելու, եւ դա արձանագրելու ենք մեր ծախսերի կարճաժամկետ ծրագրում: Բայց ես չեմ ուզում հապճեպ շռայլ խոստումներ տալ. ուզում եմ խոսել այն մասին, թե ինչ ենք պատրաստվում անել»,- նշեց Վարդան Արամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ