News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հայաստանին Բարձրագույն կրթության որակի երաշխավորման եվրոպական ասոցիացիայի (ENQA) լիարժեք անդամ է համարում. սա նշաակում է, որ եվրոպական քաղաքակրթական դաշտը վստահում է երկրում տեղի ունեցող գործընթացներին: Փետրվարի 23-ին «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նշենք, որ Հայաստանը հավատարմագրված է Բարձրագույն կրթության որակի երաշխավորման եվրոպական ասոցիացիայում: «Կրթության ոլորտում ցանկացած նման ձեռքբերում հնարավոր է դառնում երկարատեւ եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ: Սա շուրջ 15 տարի իրականացվող քաղաքականության արդյունք է: Եվ մենք սկսել ենք եվրոպական չափանիշներին համապատասխան հավատարմագրման գործընթաց սկսել: Բարձրագույն կրթության որակի երաշխավորման ազգային կենտրոնը (ANQA) համալսարանների հետ միասին կարողացան ներդնել այդ համակարգը»,- ասաց Մկրտչյանը:

Բարձրագույն կրթության որակի երաշխավորման եվրոպական ասոցիացիան ոչ առեւտրային կազմակերպություն է, որն ուսումնական հաստատությունների անկախ վերահսկողություն է իրականացնում: Այն հիմնվել է 2000 թվականին, Հելսինկիում, Բոլոնյան համաձայնագրին միացած երկրների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ