News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում հողերի որակական հատկությունները շարունակաբար վատթարանում են դեգրադացիայի՝ էրոզիայի, հումուսի պարունակության (օրգանական ածխածնի) ընդհանուր պաշարների նվազման, հողերի փոշիացման եւ այլ վտանգների պատճառով, եւ այս առումով գործուն միջամտություն է անհրաժեշտ իրավիճակը բարելավելու համար: Սույն խնդրին անդրադառնալով՝  2017թ.ի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) «Աջակցություն Հայաստանում  մշակաբույսերի կառավարման ժամանակակից  փորձի խթանմանն ու  ընդունմանը» եւ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`Եվրոպական հարեւանության Գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ծրագրի շրջանակներում» կազմակերպվում է աշխատաժողով, որի նպատակն է աջակցել Հայաստանում հողերի բերրիության պահպանմանը, դեգրադացիայի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված գործողություններին: ԵՀԳԳԶԾ/ENPARD ծրագրի շրջանակում ոլորտի փորձագետները կատարել են ուսումնասիրություններ՝ Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցությունը հողերի դեգրադացիայի եւ բերրիության վրա պարզելու նպատակով: Ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաեւ  հանրապետությունում հողերի կայուն կառավարման, բերրիության բարձրացման եւ մշակաբույսերի բերքատվության ավելացման ուղղությամբ արված գործնական առաջարկությունների փաթեթը կներկայացվի  աշխատաժողովի  ընթացքում:

«Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում երկրագործության համակարգերի կայունությունն ու հարմարվողականությունը, որոշակիորեն նվազեցնելու կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա:»,- նշում է ծրագրի գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը, 

Աշխատաժողովին մասնակցելու են Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը,  ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը, ներկայացուցիչներ նախարարություններից, միջազգային եւ տեղական կազմակերպություններից, ԳԱՄԿ-երից եւ այլ շահագրգիռ կողմերից:Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների եւ դոնոր կազմակերպությունների  քննարկմանը կներկայացվի ՊԳԿ-ի կողմից մշակված  «Աջակցություն՝ Հայաստանում հողերի կայուն կառավարման փորձի ներդրման եւ զարգացման գործում» ծրագրի նախագիծը, որում հաշվի է առնվել ռեսուրսախնայողական գյուղատնտեսության ներդրման ուղղությամբ՝ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից  Հայաստանում եւ տարածաշրջանում իրականացվող ծրագրերի փորձը։ Ծրագրի իրականացումը նպատակ ունի  զարգացնելու ռեսուրսախնայողական գյուղատնտեսությունն ամբողջ հանրապետությունում եւ նպաստելու հողերի պահպանման եւ արդյունավետ կառավարման գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ