News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Օրուջյանին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Արմեն Օրուջյանի ազգանպաստ գործունեությունը, Հայոց Ցեղասպանության ճանաչման և Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ իրականացրած անգնահատելի աշխատանքը։ Նախարարը ներկայացրեց նախարարության գործունեության ուղղությունները, նշեց ռազմավարական առաջնահերթությունները, և դրանց իրագործմանն ուղղված ծրագրերը: Հյուրերը դիտեցին տեսաֆիլմ նախարարության ծրագրերի վերաբերյալ:

Արմեն Օրուջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար,  շեշտեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 10 տարի առաջ, և այստեղ շատ բան է փոխվել. «Ես եղա Այբ դպրոցում, Թումոյում, Դիլիջանի դպրոցում և շատ տպավորված եմ: Կարծում եմ, որ աշխարհը Հայաստանից կարող է սովորել: Մեր երկիրը պետք է հզորանա, զարգանա, հատկապես տեղեկատվական նորարարական տեխնոլոգիաների ուղղությամբ, իմ այցելության նպատակն էլ այդ հնարավորությունների ուսումնասիրությունն է: Արցախը համարում եմ Հայաստանի մաս, և ամեն ինչ անում եմ Հայաստանի՝ այդ թվում Արցախի համար: Լոս Անջելեսը այն վայրն է, որտեղ ապրում եմ և սիրում եմ: Իսկ Հայաստանն այն վայրն է, ուր ապրում է հոգիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ