News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Clean Alliance ծրագրով, ԵՄ աջակցությամբ, Հայաստանի հարավային 9 համայնքներում սկսելու են տեսակավորել կենցաղային պլաստիկը։ Նախագծի տնօրեն Արմինե Թուխիկյանը NEWS.am -ի թղթակցին հայտնել է, որ փորձնական փուլը կանցնի 2 համայնքներում՝ Գորիսում (քաղաք Գորիս ու 12 հարակից գյուղեր) ու Գորայքում (Գորայք ու եւս 3 գյուղ)։ Իսկ աշխատանքների ընդհանուր ծավալը 36 ամսվա համար է հաշվարկված։

Ըստ ծրագրի՝ դեպի իրանական սահման պետական հարավային մասում մայրուղու (Եղեգնաձորից Մեղրի ու Ագարակ) ուզում են տեղադրել բակային կոնտեյներներ՝ աղբը տեսակավորված հավաքելու համար։ Դրանք երկու մասից են բաղկացած լինելու՝ պլաստիկի ու մնացած աղբի համար։

«Մեր երկրում կենցաղային թափոնների 35-40 տոկոսը պլաստիկ է։ Իսկ գյուղերում ՝ ավելի շատ։ Չէ՞ որ մրգերից ու բանջարեղենից մնացած թափոններով այնտեղ անասուններին են կերակրում, իսկ փայտն ու ստվարաթուղթը՝ այրում։ Իսկ պլաստիկկը, եթե նույնիսկ այրում են, ապա դա շատ ավելի վատ է, քանի որ այրվելիս այն ուժեղ քաղցկեղածին նյութեր է արտազատում։ Վիճակը լավ չէ նաեւ աղբանոցներում՝ այնտեղ պլաստիկը միեւնույն է այրվում է, քանի որ աղբից բիոգազ է արտադրվում», նկատեց Թուխիկյանը ։

Որքան քիչ է աղբի մեջ պլաստիկը, այդքան մաքուր կլինի օդը։ Ծրագրի նպատակներից մեկն է քաղաքացիներին բացատրել դա , իսկ դրա համար ՝ բազմիցս նրանց կոչ անել պլաստիկը առանձնացնել ընդհանուր աղբից ու այդպես գցել աղբամանը։ Այդպես այն հավաքելն ավելի հեշտ է, իսկ հավաքելուց հետո էլ՝ ստիպված չեն լինի լվանալ։

Կոնտեյներներից բացի, կկառուցեն բետոնային թումբեր ու դրանք կառանձնացնեն լարացանցերով՝ մաքրության համար։ Հետո թափոններրի առանձին հավաքման համար կգնեն նաեւ անհրաժեշտ աղբատար մեքենաներ։

«Այս տարի մենք ուզում ենք հասկանալ կոնտեյներների համար տեղերը ու աղբատար մեքենաների երթուղիները, որպեսզի օպտիմալացնենք դրանց գնումները»,- նկատեց Թուխիկյանը։

Մարզում պլաստիկի խոշոր գնող կդառնա Կափանի քաղաքապետարանը, որը վերջերս, դարձյալ ԵՄ ծրագրով, ստացել է դրամաշնորհային միջոցներ ՝ թափոնային պլաստիկից մայթեզրերի սալիկների արտադրամաս բացելու համար։

«Կան նաեւ ուրիշ արտադրություններ, որոնք հետաքրքրվում են պլաստիկով։ Օրինակ պլաստմասայից խողովակների արտադրամասերը ։ Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ ընկերություններ են դրանք ու ինչ պայմաններով են պատրաստ մեզնից գնել երկրորդական հումքը»,- հավելեց նա։

Clean Alliance Ծրագիրը իրականացվում է ԵՄ աջակցությամբ, Urban Foundation հիմնադրամի ուժերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ