News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չի կարող ինձ կալանավորելու միջազգային օրդեր տալ, նրանք կարող են հայտարարել, որ ցանկանում են ինձ կալանավորել, իսկ դրանից հետո պետք է դա պահանջեն միջազգային իրավապահներից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը:

«Դա տեղի չի ունենա, քանի որ այն, ինչի համար նրանք ցանկանում են ինձ եւ իմ մյուս գործընկերներին կալանավորել, հրատապ է միայն Ադրբեջանի օրենքով: Երկրագնդի եւ ոչ մի այլ տարածքում ընդունելի չէ, որ որեւէ մեկի դեմ կարելի է դատական հետապնդում սկսել կամ նրան կալանավորել այն բանի համար, որ նա որոշակի վայր է գնացել: Դա միայն Ադրբեջանն է անում»,- նշեց Էնգելը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները:

Իր հետագա գործողություններին վերաբերող հարցին Եվրախորհրդարանի անդամը պատասխանեց, որ իրենք պետք է հանգիստ գնահատեն իրավիճակը՝ հավելելով, որ Ադրբեջանը դա անում է՝ «սեփական պատճառներից ելնելով»: «Վերջին շաբաթներին եւ ամիսներին շատ բան է ոչ ի օգուտ նրանց եղել, եւ նրանք հավանաբար դարձյալ ցանկանում են  ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել, բայց ակնհայտ է, որ մենք մեզ կպաշտպանենք նման կարգի վարքագծից»,- նշեց Էնգելը:

Պատգամավորն ասաց, որ ինքը Եվրախորհրդարանից մեկնաբանություն է սպասում, քանի որ ոչ միշտ է պատահում, որ խորհրդարանի 3 անդամի նկատմամբ հետախուզում հայտարարի մի երկիր, որը ԵՄ-ի հետ նորմալ հարաբերություններ ունի եւ նույնիսկ համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում: Նա հավելեց, որ Ադրբեջանի ռեժիմը արձագանքում է «իրենց կողմից մարդու իրավունքների խախտման համար մեր բազմաթիվ քննադատություններին» եւ «մենք պետք է այդ կապակցությամբ ինչ-որ բան ասենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ