News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարողացավ նվաճել պահպանողականներին եւ նրանց տանում է այն ուղղությամբ, որով հարկ է համարում: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թրամփի օգնական Քելիեն Քոնուեյը:

Ամերիկյան պահպանողականների խոշորագույն ամենամյա համաժողովում ունեցած ելույթում նա հայտարարել է, որ Թրամփը կարողացավ նվաճել պահպանողականների վստահությունն ու իր շուրջ համախմբել նրանց, չնայած ոչ միշտ է կիսում նրանց հայացքները:

«Նա մեծ թվով մարդկանց թույլ տվեց այս շարժման մի մասը զգալ»,- ասել է նա:

Քոնուեյի խոսքով՝ Թրամփը հաղթեց հանրապետականների փրայմերիզում՝ շարժվելով «միանգամից դեպի վեր, այլ ոչ դեպի վար», ի տարբերություն տարիների փորձ եւ ճանաչում ունեցող մի շարք գործիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ