News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում ոստիկանները կանեփի խոշոր տնկարան են հայտնաբերել բունկերում, որը կառուցվել է սառը պատերազմի տարիներին՝ որպես ապաստարան միջուկային հարվածի դեպքում: Այս մասին հաղորդում է BBC-ն: 

Ապաստարանում ավելի քան հազար թուփ մարիխուանա է եղել, որի ընդհանուր արժողությունը մեկ միլիոն ֆունտ է գնահատվում:

Ոստիկանների խոսքով՝ բունկերում 20 սենյակ է եղել: Ապաստարանում գտած լուսանկարներում երեւում է, դրանք ջերմոցի են վերածել եւ հատուկ լամպեր տեղադրել՝ կանեփ աճեցնելու համար:

Ոստիկանները չեն փորձել բունկեր տանող հսկայական դուռը, պարզապես սպասել են, մինչեւ տերերը դուրս գան: Արդյունքում մարիխուանա աճեցնելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել: Ընդ որում, նրանցից երեքին կասկածում են նաեւ մարդկանց առեւտրի համար, բայց քրեական գործի այս մասն իրավապահները չեն մեկնաբանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ