News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այն ինչ տեղի է ունեցել Արարատի մարզում, անընդունելի է ինձ համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Մասիսում նախօրեին ՀՀԿ թեկնածուների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ես համոզված եմ, որ սա այլ հետեւանքներ չի կարող ունենալ, իրավապահները հետաքննություն կիրականացնեն եւ կպարզեն տեղի ունեցածը, բայց որպես քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձություն, սա կարծում եմ քաղաքականության համար անընդունելի երեւույթ է: Ամեն ինչ կանենք, որ հետագայում բացառվեն նման երեւույթները եւ մրցակցությունը տեղի ունենա քաղաքակիրթ ձեւով»,-ասաց Մելիքյանը:

Դիտարկմանը, որ նման միջադեպերի պատճառը նաեւ այն է, որ նոր ընտրական օրենսգրքով նույն կուսակցության թեկնածուները պետք է մրցակցեն միմյանց հետ, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Կարծում են, որ իրականում ենթադրելի չէր նման բան: ՀՀԿ տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուները գրեթե բոլորը իրենց տարածքներում հեղինակություններ են եւ դա է , որ ենթադրում է, որ ակտիվ մրցակցություն պետք է լիներ: Իհարկե, Արարատի ընտրական տարածքում տեղի ունեցածը անընդունելի երեւույթ է ինձ համար: Կարծում եմ առաջիկայում կհարթվի այս ամենը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ