News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Գազիաբադ քաղաքի ոստիկանությունը խաբեբայության համար ձերբակալել է Ringing Bells ընկերության հիմնադիր Մոխիտ Գոելին, որը խոստացել էր մոտ 4 դոլար արժողության սմարթֆոններ մատակարարել,հայտնում է IANS–ը։

Ringing Bells ընկերությունը ուշադրություն էր գրավել 2016-ի փետրվարին, երբ հայտարարել էր, որ ընդամենը 4 դոլար արժողության սմարթֆոններ է արտադրելու ու սկսել էր սմարթֆոնների ձեռքբերման հայտեր ընդունելով՝ ստանալով մոտ 70 մլն նախնական պատվեր։

Ընկերությունը խոստացել էր մինչեւ  2016-ի հունիս մատակարարել մոտ 2․5 մլն սմարթֆոն, բայց հուլիսին ընդամենը 5 հազար սմարթֆոնի մատակարարման մասին է զեկուցել։ Այդ ժամանակվանից ընկերությունը այլեւ  ոչ մի մատակարարման մասին չի զեկուցել, ընդ որում այդ հեռախոսները, ըստ էության, թաիվանական ընկերության պատրաստի հեռախոսներն էին, որոնք արտադրված էին Freedom 251 ապրանքանիշի հետ համատեղ։ Ավելին, ընկերությունը դրանից հետո դադարել է առաջարկել Freedom 251, իրացնելով ուրիշ սմարթֆոններ ու այլ էլեկտրական տեխնիկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ