News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Նավապետ Քիդի գանձերի կղզին» փակ զվարճանքի կենտրոնում կան խաղեր ցանկացած տարիքի երեխաների համար, նրանց հետ կարող են խաղալ իհարկե նաեւ ծնողները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնի տնօրեն Աննա Մելքոնյանը:

«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում գտնվող այս զվարճանքի կենտրոնում կան վիդեո, շահովի խաղեր, մեծ եւ փոքր խաղահրապարակներ, XD կինո, կարուսել, ավտոդրոմ, բոուլինգ, բատուտ: Խաղահրապարակները կանադական բրենդի են, ներկայացված են  նաեւ իսպանական,  իտալական բրեներ: Ժամանցի կենտրոնում կան նաեւ հայտնի Sega եւ Namco վիդեո խաղեր:

«Ցանկացել ենք ստեղծել խաղահրապարակ, որն ունենալու է թեմատիկա եւ հացեցվածություն: Խաղահրապարակները տարբեր տարիքի երեխաների համար են: Մեր նպատակն է, որ երեխաները մեզ մոտ հետաքրքիր ժամանակ անցկացնեն, իսկ այդ ընթացքում ծնողները սրճեն, կինո դիտեն, գնումներ կատարեն կամ ընկերների հետ իրենց ժամանցն ապահովեն»,- ասաց Աննա Մելքոնյանը:

Հենց այս նպատակով է, տնօրենի ներկայացմամբ, կենտրոնում ստեղծվել երկու խաղահրապարակ. Մեծ խաղահրապարակը, որն ունի 13 սղարան, նախատեսված է 110 սմ եւ ավելի հասակ ունեցող երեխաների համար, իսկ փոքրիկ խաղահրապարակը` մինչեւ 110 սմ հասակ ունեցողների համար: Մեծ խաղահրապարակում երեխաներին հսկում են 3-5 աշխատող: Այստեղ երեխան կարող է անցկացնել անսահմանափակ ժամանակ. ծնողը վճարում է 2000 դրամ եւ երեխան կարող է մնալ մինչեւ առաջին անգամ դուրս գալը: Փոքր խաղահրապարակում, որտեղ աշխատում է 4-6 անձ, մեկ ժամն արժե 1000 դրամ:

«Մենք ներդրել ենք անվտանգության համակարգ: Երեխային հագցնում ենք շղթա, որի վրա կա ծնողի մասին ամբողջ տեղեկատվությունը` հեռախոսի համարը, ծնողին տրված համապատասխան քարտի տվյալը, երեխան խաղահրապարակից կարող է դուրս գալ միայն այն դեպքում, եթե շղթայի ու քարտի տվյալները համընկնում են: Այս կերպ մենք բացառում ենք, որ երեխան կարող է մոլորվել կամ կորել»,- նշեց տնօրենը:

Աննա Մելքոնյանի ներկայացմամբ, խաղերի անվտանգությունը մի քանի անգամ ստուգված է: Նրա խոսքով, կան մի շարք վիդեոխաղեր, որոնք յուրահատուկ են միայն Հայաստանում: Այս խաղերից կարող են օգտվել եւ փոքրերը, եւ մեծերը:

«Կան նաեւ շահումով խաղեր, ավտոդրոմ, որն իտալական է եւ նմանը Հայաստանում չկա: Ավտոդրոմը նախատեսված է 2 եւ ավելի բարձր տարիքի երեխաների համար, իսկ ավելի փոքրերը նստում են ծնողների հետ»,- նշեց նա:

Աննա Մելքոնյանը հերքեց կարծիքները, թե «Նավապետ Քիդի գանձերի կղզում» թանկ է: Նա ընդգծեց` խաղերը սկսում են 200 դրամից մինչեւ 2000 դրամ: Ի դեպ, 2 հազար դրամ արժեն միայն կինոն ու մեծ խաղահրապարակը:

Բացի դրանից, կենտրոնում գործում է բոնուսային համակարգ. միանվագ 5000 դրամ լիցքավորելու դեպքում հաճախորդը ստանում է 1000 դրամ բոնուս, 10 000 դեպքում` 3000, 20 000` 7000, 40 000` 15 000:

Գումարն օգտագործելու համար ժամկետային սահմանափակում չկա:

Նշենք, որ կենտրոնն աշխատում է ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 22:00-ն:

Տպել
Ամենաշատ