News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի հազարավոր բնակիչներ ուրբաթ փողոցներ են դուրս եկել՝ պահանջելով գերագույն դատարանի շենքի առջեւի հրապարակից հեռացնել Ֆեմիդայի արձանը, որն այնտեղ է դրվել մի քանի ամիս առաջ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Բողոքի երթին մասնակցել են առավելապես պահպանողական մուսուլմանական «Հեֆազաթ-ի-Իսլամ» շարժման կողմնակիցները: Ակցիան սկսվել է քաղաքի մզկիթներից մեկում ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո:

Շարժման առաջնորդները սպառնացել են, որ իրենց պահանջն անմիջապես կատարելուց իշխանությունների հրաժարվելու դեպքում համանման բողոքները չեն սահմանափակվի Դաքայով եւ համազգային կդառնան:

Բողոքների պատճառն այն է, որ ավելի պահպանողական մուսուլմանները արձանի տեղադրումը կռապաշտություն են համարում: Նրանք նշում են, որ երկրի 92 տոկոսն իսլամ է դավանում, եւ իրենք իրենց կրոնի հանդեպ իշխանությունների նման քամահրանք թույլ չեն տա:

Սակայն երկրում բնակվող մուսուլմանների մեծ մասը այնքան էլ վճռական չի տրամադրված եւ մեծ խնդիր չի տեսնում գերագույն դատարանի շենքի առջեւ արձանը տեղադրելու մեջ:

Բանգալադեշի իշխանությունները իրավիճակը դեռեւս չեն մեկնաբանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ