News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեքսիկան ԱՄՆ-ի ֆինանսական օգնության կարիքը չունի։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի ՆԳ նախարար Միգել ԱՆխել Օսորիո Չոնգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր իրեն զեկուցել այն մասին, թե Վաշինգթոնը վերջին հինգ տարիներին ինչ գումարներ է ուղարկել Մեքսիկային՝ որպես օգնություն։ Այդ միջոցների մեծ մասը՝ մոտ 2․6 մլրդ դոլար, երկիր է մտել Մերիդի ծրագրի շրջանակում։

Նախարարի խոսքով, հիմա Մեքսիկան ավելի ուժեղ է, քան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքվել։

Մերիդի ծրագիրը նախատեսում է ԱՄՆ-ից Մեքսիկային, Կենտրոնական Ամերիկայի երկրներին, նաեւ Հաիթիին ու Դոմինիկյան հանրապետությանը ֆինանսական ու տեխնիկական օգնության տրամադրում։Վաշինգթոնը պարտավորվել է սարքավորումներ ու տեխնիկա մատակարարել թմրակարտելների դեմ պայքարի համար, նաեւ վարժեցնել Մեքսիկայի բանակային ու ոստիկանական բաժանմունքներին՝ հակաահաբեկչական պայքարի նոր մեթոդներ կիրառելու հարցում։

Հիշեցնենք, որ նախօրեին Մեխիկոյում անցել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու Մեքսիկայի ազգային անվտանգության նախարար Ջոն Քելիի հանդիպումը։ Կողմերը հայտնել են, որ ուզում են կարգավորել հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ