News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ժամանակակից աշխարհում բավականին տարածված հիվանդություն է դեպրեսիան, չնայած այդ մասին խոսելը երկրների մեծ մասում ամոթալի է համարվում։ Բայց աշխարհը սրընթաց փոխվում է, ու հիմա այն այնպիսին չէ, ինչպիսին էր դարի սկզբին, հայտնում է Informing–ը։

Նորարություններից մեկը, որը սրընթաց պոպուլյար է դառնում, սոցցանցերն են։ Եվ Դրեքսելի համալսարանի աշխատակիցների իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի հաճախ հենց այնտեղ են պատմում իրենց ապրումների մասին։ Պարզվել է, որ «Ինսթագրամը» այս առումով առաջատար է սոցցանցերում։

Ըստ գիտնականների այդ ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց «Իսնթագրամ»-ում է հնարավոր եւ ապրումների մասին պատմել, եւ հաղորդագրությունն ուղեկցել լուսանկարներով։ Դա օգնում է մարդկանց արտահայտել այն բարդ զգացմունքները, որոնք ոչ միշտ է հաջողվում արտահայտել բառերով։ Եվ բնականաբար այնտեղ միշտ կարելի է գտնել մարդկանց, ովքեր բախվել են նմանատիպ խնդիրների ու կարող են աջակցել դժվար պահին։

Ցավոք առողջական հարցերի մասին պատմելուն հասարակության վերաբերմունքը միանշանակ է ՝ համարվում է, որ այդ մասին խոսել սոցցանցերում չի կարելի։ Բայց այս մոտեցումը դժվար է արդարացի անվանելը, հաշվի առնելով, որ հիվանդությունները մարդկանց կյանքի նույնքան անբաժան մասն են, որքան ասենք ուտելիքը, որի լուսանկարները առատորեն հրապարակվում են սոցցանցերում։ Եվ հետո, նման խնդիրները մենակ վերապրելը դժվար է ու վտանգավոր՝ դա կարող է դրդել զանազան ծայրահեղությունների ՝ օրինակ խմիչքի չարաշահումների կամ այլ վնասակար սովորությունների։

Սոցցանցերում կարելի է գրել նույնիսկ այն մասին, ինչի մասին իրական կյանքում խոսելը անթուլատրելի է։ Հենց դրանով է բացատրվում «Ինսթագրամի» հսկայական լսարանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Ամենաշատ