Հայաստանի գործող իշխանության նպատակը պաշտոններն են ու հարստացումը: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարեց ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը՝ ելույթ ունենալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովում:
Նրա խոսքով՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարող է Հայաստան բերել մինչեւ 2 մլրդ դոլարի ներդրումներ եւ դրամաշնորհներ: «Թող ոչ մեկը չասի, թե դա անհնար է, թե մենք ղարաբաղյան խնդիր ունենք»,- նշեց Վարդան Օսկանյանը: Ըստ ԱԳ նախկին նախարարի՝ գործող իշխանությունները անհրաժեշտ տեսլական չունեն: «Նրանց նպատակը պաշտոններն են, փողը եւ հարստացումը»,- ընդգծեց Վարդան Օսկանյանը: