ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:
ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս բազայում ընդգրկվելը տնտեսավարողներին հնարավորություն կտա, եռամսյա պարբերականությամբ, համապատասխան ձևաչափով (կցվում է) տեղեկատվություն ներկայացնելու դեպքում, մարտի մեկից սկսած՝ բեռի արտահանման ուղեկցող փաստաթղթերը ստանալ նույն օրը՝ առանց լաբորատոր փորձաքննության:
Տնտեսավարողներին առաջարկում ենք, սահմանված ձևի համաձայն (կցվում է), դիմել Ծառայություն՝ արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազայում ընգրկվելու համար: