Իրանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության եւ երկխոսության եւ բանակցությունների ուղիով իրադրության կայունացման կոչ է արել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին:
Նրա խոսքով՝ երկխոսությունն ու բանակցությունները վեճերի կարգավորման ուղիներ են:
Ըստ IRNA-ի՝ Քասեմին նաեւ հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման համար պատասխանատու միջազգային ինստիտուտներըը կկատարեն իրենց պարտավորությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար: Նա նշել է, որ Իրանը պատրաստ է կողմերին օգնել տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատել: