News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 27–ին արտահերթ նիստի ժամանակ վիճակահանության միջոցով բաշխել է վճարովի ու անվճար ժամանակը, որը կհատկացվի ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու կուսակցական դաշինքներին Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի եթերում։

Մարտի 5–ից Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր քարոզարշավը կսկսվի 19։00–ին։ Հանրային ռադիոյի եթերում այն կլինի երկու մասով՝ 13։30–ին՝ անվճար եթեր եւ 21։40–ին՝ վճարովի եթեր։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ մարտի 5-31–ը նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրային հեռուստաընկերությունը կուսակցություններին ու կուսակցական դաշինքներին կհատկացնի անվճար 60 րոպե եւ վճարովի 120 րոպե։

Ըստ ԿԸՀ–ի իրականացրած վիճակահանության արդյունքների՝ մարտի 5–ին առաջինն անվճար նախընտրական քարոզարշավ կիրականացնի «Ելք» դաշինքը։ Իսկ քարոզարշավի վերջին օրը՝ մարտի 31–ին, անվճար քարոզարշավի իրավունքից վերջինը կօգտվի «Ծառուկյան» դաշինքը։

ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը նաեւ նշել է, որ  Հանրային ռադիոն կուսակցություններին ու կուսակցական դաշինքներին կհատկացնի անվճար 120  եւ վճարովի 180 րոպե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ