News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացվել է «ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման»  տեխնիկական բնութագիրը: Դրանում նկարագրված են համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքներն ըստ փուլերի: Զեկուցվել է, որ բնութագիրը մշակվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի  շահառու հանդիսացող մի շարք պետական կառավարման մարմինների ու գծային ենթակառուցվածքները տնօրինող  ընկերությունների ղեկավարության հետ հանդիպումների, ինչպես նաեւ ստեղծված աշխատանքային խմբերի մասնագիտական քննարկումների արդյունքում:

Բնութագրի ներկայացումից հետո խորհրդակցությանը ներկա շահագրգիռ գերատեսչությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր առաջարկություններով եւ դիտարկումներով, որոնք լրացուցիչ կքննարկվեն աշխատանքային խմբերի շրջանակում եւ ըստ անհրաժեշտության կընդունվեն: 

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն առաջարկել է վերոնշյալ բնութագրի հիման վրա կազմակերպել միջազգային մրցույթ, որին կարող են մասնակցել  նման համակարգերի մշակման եւ ներդրման միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները: Հաղթող կազմակերպությունը կկազմի ԵՏՀ-ի մշակման եւ ներդրման տեխնիկական առաջադրանքը ու կիրականացնի ծրագրի ընդհանուր տեխնիկական հսկողությունը: Առաջակվել է նաեւ ԵՏՀ մշակումը եւ ներդրումը սկսել Երեւան քաղաքից, զարգացնել կոմիտեի գեոպորտալի հնարավորությունները՝ ստեղծելով գծային ենթակառուցվածքների համար առանձին շերտեր, դրանցում ներբեռնել ԿՊԿ-ի կողմից արդեն իսկ հավաքագրված գծային ենթակառուցվածքներին վերաբերող տվյալները, գծային ենթակառուցվածքները տնօրինող  կազմակերպությունների համար ստեղծել առցանց դիտման հնարավորություն:

Վարչապետ Կարապետյանը կարեւորել է բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրումը եւ հանձնարարել պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել քննարկմանը ներկայացված առաջարկությունները եւ աշխատանքների արդյունքները ներկայացնել կառավարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ