News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: Այդ մասին ասել է Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսում:

Մինչ ասուլիսը Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Տուսկի հետ: Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով:

Սերժ Սարգսյան իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ, մեր շատ լավ բարեկամ պարոն Տուսկին՝ Բրյուսել այցելելու հրավերի եւ մեր հանգամանալից եւ անկեղծ զրույցի համար։ Մենք պարոն Տուսկի հետ բազմաթիվ անգամ ենք հանդիպել՝ հանդիպել ենք ինչպես նրա նախկին պաշտոններում, այնպես էլ ներկա պաշտոնում եւ ես, իհարկե, ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները: Գնահատում եմ անկեղծությունը: Շատ շնորհակալ եմ:

Ինչպես պարոն նախագահը նշեց՝ այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը: Առաջիկայում հաջողությամբ կավարտենք նաեւ Ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին եւ «Ստեղծագործ Եվրոպա» նախաձեռնությանը միանալու աշխատանքները: Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Իհարկե, պարոն Տուսկի հետ քննարկեցինք նաեւ Հայաստան–Եվրոպական միություն օրակարգի այլ հարցեր, անդրադարձանք տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին։ Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաեւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, եւ մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջեւ կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Ինչպես գիտեք, մեր համագործակցության առանցքը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են: ԵՄ-ն Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում մշտապես եղել է մեր կողքին եւ տրամադրել էական ֆինանսական, տեխնիկական ու բարոյական աջակցություն, որի արդյունքը տեսանելի է ամենատարբեր բնագավառներում. բարեփոխվել են հանրային կառավարման, արդարադատության, գյուղատնտեսության, վիճակագրության, պետական գնումների ոլորտները, աշխատաշուկայի պահանջները բավարարելու համար կատարելագործվել է միջին մասնագիտական կրթության ոլորտը, եւ բարելավվել է Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրը։ Մենք վճռական ենք առաջ մղելու այս փոխգործակցությունը վերոհիշյալ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում նոր ձեռքբերումներ գրանցելու համար։ Շատ շնորհակալ եմ այս աջակցության համար:

Հայաստանում մեկ ամսից կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջինն են 2015 թվականին երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներից հետո։

Պետական կառավարման համակարգի փոփոխության մեր տեսլականը մեկն է՝ վստահորեն առաջընթաց քայլ կատարել ժողովրդավարության հետագա զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ: Այս ընտրությունները նախապատրաստելու համար լրջագույն փոփոխությունների է ենթարկվել նաեւ ընտրական համակարգը․ բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում ընդունվել է նոր Ընտրական օրենսգիրք, որն ամրապնդել է բաց, թափանցիկ, ավելի արդար ընտրությունների անցկացման հիմքը: Մեր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնք էականորեն կբարձրացնեն մեր հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այդ նպատակով մենք հրավիրել եւ ողջունել ենք այս ընտրություններին հնարավորինս մեծաթիվ ու ներկայացուցչական միջազգային դիտորդական առաքելության մասնակցությունը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանից: Միաժամանակ խրախուսում ենք տեղական դիտորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լինել ակտիվ:

Ես պարոն Տուսկին շնորհակալություն հայտնեցի այն բանի համար, որ Հայաստանի համար այս կարեւոր փուլում ԵՄ-ն մեր կողքին է եւ զգալի միջոցներ է տրամադրում Ընտրական օրենսգրքի դրույթների իրագործման համար։ Վստահ եմ, որ այս օժանդակության եւ մեր համագործակցության արդյունքները տեսանելի կլինեն բոլորի համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ