News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ին պետք են պատասխաններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ու Ռուսաստանի ներկայացուցիչների շփումների մասին հարցերին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախկին նախագահ Բուշ կրտսերը NBC–ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, ինքը վստահ չէ,որ անհրաժեշտ է հատուկ հետաքննություն սկսել, որը պահանջում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ու որոր հանրապետականներ։ «Ես կարծում եմ մեզ բոլորիս պատասխաններ են պետք,- ասել է Բուշը,- Ես վստահ չեմ, որ դա հենց այդպես է պետք անել, բայց վստահ եմ, որ այդ հարցերը պետք է պատասխաններ ստանան»։

Բացի այդ, Բուշ կրտսերը պաշտպանել է ազատ մամուլը՝ որպես ժողովրդավարության անբաժան մասը։ «Ես համարում եմ, որ լրատվամիջոցները անհրաժեշտ են ժողովրդավարության համար։ Մեզ պետք է, որ լրատվամիջոցները կարողանան անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կանչեն ինձ նման մարդկանց»,- ասել է Ջորջ Բուշ-կրտսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ