Գերմանիայի կառավարությունը հաստատել է Ֆիլիպիններում «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման կողմից գերմանացի պատանդի մահապատժի փաստը։
«Գերմանացի պատանդը բարբարոսաբար սպանվել է Ֆիլիպիններում ահաբեկիչ առեւանգողների կողմից»,- «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունը։ Գերմանիայի կառավությունը դատապարտել է Գերմանիայի քաղաքացու սպանությունը, նաեւ խոստացել է համապատասխան գործողություններ ձեռնարկել զինյալերին պատասխանատվության կանչելու համար։