News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոր տեսակի «Իլուն 2-րդ» մեծ հեռահարության բազմանշանակակետ հետախուզական հարվածային անօդաչու թռչող սարքը, որը չինացի ավիակոնստրուկտորների մշակումն է, հաջողությամբ կատարել է իր առաջին թռիչքը, հայտնում է «Սինհուան»։

Դեղին ներկված Իլուն 2-րդը, որի թեւերի բացվածքը ավելի քան 20 մետր է, կատարել է իր առաջին հաջող թռիչքը Չինաստանի հյուսիս-արեւմուտքում բարձրլեռնային աէրոդրոմներից մեկից։

Իլուն 2-րդն ունի 11 մ երկարություն ու 4․1 մ բարձրություն, այն կարող է բարձրանալ 9000 մ ու օդում մնալ մինչեւ 20 ժամ, զարգացնելով մինչեւ 370 կմ/ժ արագություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ