News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դեվին Նունեսը հայտնել է, որ առայժմ ապացույցներ չի գտել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի իշխանությունների միջեւ նախընտրական ժամանակաշրջանում տեղի ունեցած շփումների մասին, հայտնել է «Ամերիկայի ձայնը»։

Նունեսը հավելել է, որ հանձնաժողովը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի գործողությունների հետաքննությունը, դիտարկելով նաեւ ամերիկյան ընտրություններին հնարավոր միջամտության մասին մեղադրանքները։ Նա նաեւ հայտնել է, որ լսել է ընտրություններից հետո ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի ու ռուս դեսպանի միջեւ հեռախոսազրույցի վերծանման մասին ճեպազրույցը։ Նրա խոսքով ինքն այդ զրույցում որեւէ տագնապահարույց բան չի նկատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ