News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատը հաստատել է Ուիլբուր Ռոսին առեւտրի նախարարի պաշտոնում։ Քվեարկության ժամանակ միլիարդատերը հավաքել է սենատորների ձայների կեսից ավելին, հաղորդում է RIA Novosti–ին։

79-ամյա Ուիլբուր Ռոսը հայտնի է որպես սնանկացած ընկերությունները գնելու, դրանք բիզնեսի համար օպտիմալացնելու եւ վերավաճառելու մասնագետ։ Նա ղեկավարել է  W.L. Ross & Co. ընկերությունը, որն ակտիվների կոնսոլիդացմամբ է զբաղվել, ինչն էլ 2002–ին հանգեցրել է International Steell Group–ի ստեղծմանը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է գործարարի թեկնածությունն այս պաշտոնին, որպեսզի նա ձեռք բերի բացառապես «ազնիվ» առեւտրական համաձայնագրեր, ինչպես նաեւ առեւտրական դեֆիցիտի կրճատում Չինաստանի եւ Մեքսիկայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ